Ծրագրին մասնակցելու և մանրամասներին տեղեկանալու համար ուսանողները կարող են դիմել բոլոր բուհերի և քոլեջների ուսանողական խորհուրդներ

Հայտերը ընդունվում են մինչև ս/թ մարտի 12-ը

 


     "Գյումրու Ոսանողական Խորհուրդ" ՀԿ-ն ս/թ փետրվարի 1-ից մինչև Մայիսի 30-ը իրականացնում է ՙՈւսանողական խորհրդարանական ընտրություններ՚ ընտրական խաղ ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ուսանողների մասնակցության աստիճանը խորհրդարանական ընտրություններին և նրանց իրազեկել ՀՀ գործող ընտրական օրենսդրությանը:Ծրագրի ընթացքում անցկացվելու է թրեյնինգներ կուսակցությունների կազմավորման, գործունեության և գործող քաղաքական դաշտի վերաբերյալ:Ծրագրի մասնակիցները ձևավորելու են խաղային կուսակցություններ,որոնք մշակելու են իրենց գաղափարախոսությունը,ծրագրերը և անցկացնելու են նախընտրական քարոզարշավ Գյումրու ուսանողության շրջանակներում,որին հաջորդելու է ընտրությունների անցկացումը:Ընտրություններիարդյունքում ձևավորվելու է Շիրակի մարզի ուսանողական խորհրդարան:Հրավիրում ենք բոլոր ուսանողներին մասնակցելու ծրագրին և որպես ընտրող,և որպես պատգամավորի թեկնածու:


     Ընտրությունների կազմակերպման համար ընտրվելու է կազմկոմիտե, որտեղ ընդգրկվելու են ներկայացուցիչներ "ԳՈՒԽ" ՀԿ-ից և փորձագետներ այլ ՀԿ-ներից, ովքեր զբաղվելու են ընտրությունների կազմակերպչական հարցերով:
     Ընտրություններին կարող են մասնակցել քաղաքի բոլոր ԲՈՒՀ-երի և քոլեջների ուսանողները՝ նախապես հստակեցված ցուցակներով /մուտքը լինելու է միայն ուսանողական տոմսերով/:
     Ընտրություններն անցկացվելու են քաղաքի 2 ԲՈՒՀ-երում ստեղծված պայմանական ընտրատեղամասերում: Կազմվելու են ընտրական հանձնաժողովներ, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է իր վստահված անձը: Անցկացվելու են փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրություններ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
     Ծրագրի ավարտին քաղաքական բոլոր ուժերին ներկայացվելու է "կուսակցությունների" ամփոփ ծրագիրը և երիտասարդական ոլորտում առկա խնդիրների լուծման ռազմավարությունը:


 

Նորություներ

Կուսակցություների
մասին ՀՀ օրենք

Ընտրական
օրենսգիրք

Նկարներ

Կուսակցություններ

Հասցե` Վ. Սարգսյան 32,
Չայկովսկու 6
Էլ.փոստ`spe2007@bk.ru
studentparliament@yahoo.com


irex.am