Ծրագրին մասնակցելու և մանրամասներին տեղեկանալու համար ուսանողները կարող են դիմել բոլոր բուհերի և քոլեջների ուսանողական խորհուրդներ

Հայտերը ընդունվում են մինչև ս/թ մարտի 12-ը

 

     Ծրագրի նպատակների և խնդիրների լուծման համար նախատեսվում է Շիրակի մարզում "ուսանողական խորհրդարան": Այդ նպատակով կազմակերպվելու է ընտրական խաղ, որի մասնակիցները լինելու են երիտասարդներ Շիրակի մարզից, իսկ թիրախ խումբ հանդիսանալու է Գյումրի քաղաքի բոլոր բուհերի և քոլեջների ուսանողությունը, որտեղ ընդգրկված կլինեն նաև ուսանղներ Շիրակի մարզի այլ համայնքներից:
     Նախապատրաստական փուլում կատարվելու է մասնակիցների հայտագրում: Ծրագրի մասին ուսանողությանը տեղեկացվելու է ուսանողական խորհուրդների և տեղական ԶԼՄ-ների միջոցով: Խաղին մասնակցելու իրավունք տրվելու են Գյումրու բոլոր ԲՈՒՀ-երի և քոլեջների ուսանողներին: Խաղին մասնակցելու համար ուսանողները հայցադիմումները լրացնելու են երկու` ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցողների տարբերակով: Ընտրվելու իրավունք ունեցող մասնակիցների ընտրությունը կատարելու է փորձագետներից կազմված հանձնաժողովի կողմից: Անցկացվելու են հարցազրույցներ, թեստեր, որտեղ հաշվի են առնվելու մասնակիցների

  • հասարակական ակտիվությունը
  • քաղաքական դաշտի վերաբերյալ որոշակի գիտելիքները
  • առաջնորդին բնորոշ հատկությունները

     Թեստը և հարցազրույցը հաջողությամբ հանձնած ուսանողները կմասնակցեն "ընտրական խաղ" ծրագրին` որպես "երիտասարդ կուսակցականներ":
     Հաջորդ փուլում ծրագրի` ընտրվելու իրավունք ձեռք բերած մասնակիցների համար կազմակերպվելու են թրեյնինգներ: Թրեյնինգների ընթացքում ուսանողները մանրամասն տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում կուսակցությունը, ըստ ՀՀ գործող օրենսդրության ինչպես է այն կազմավորվում, գործում, ինչպես է ընտրվում կուսակցության գաղափարախոսությունը և ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ իրականացնել հասարակության վստահությունը վայելելու համար: Կազմակերպվելու են քննարկումներ "թիմային աշխատանք", "առաջնորդություն", "քաղաքականություն" և այլ կարևոր թեմաների շուրջ:
     Թրեյնինգների ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ քաղաքագետների, տարբեր կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչների և քաղաքական այլ գործիչների հետ, ովքեր կծանոթացնեն գործող իրավական դաշտին, առկա երիտասարդական խնդիրներին ծանոթացման և դրանց լուծման մեխանիզմներին:
     Թրեյնինգներին հաջորդելու է "կուսակցությունների" կազմավորումը: Թրեյնինգների մասնակիցների շրջանակներում ստեղծվելու է 3 "կուսակցություն", որոնցից յուրաքանչյուրն ունենալու է նվազագույնը 15 անդամ: Որոշակի ժամանակամիջոցում նվազագույնը 15 ուսանողներից բաղկացած թիմն ստեղծելու է "կուսակցություն", որն առավելագույն կերպով կբավարարի ՀՀ օրենքներով ամրագրված պահանջներին: Ուսանողները պետք է կատարեն ուսումնասիրություններ` պարզելու այն առաջնային խնդիրները, որոնք ներկայումս ծառացած են երիտասարդության, մասնավորապես` ուսանողության առջև, փնտրելու են դրանց լուծման մեխանիզմները: Ըստ ուսումնասիրված առկա խնդիրների` յուրաքանչյուր կուսակցություն պետք է կազմվի նախընտրական ծրագիր:
      ՀՀ գործող օրենսդրության հիման վրա ընտրական խաղի կազմկոմիտեի կողմից սահմանվելու են որոշակի կանոններ, որոնք կբխեն ժողովրդավարական սկզբունքներից: Այդ կանոնների խախտման դեպքում կուսակցությունները կստանան "տուգանային ձայներ", որոնք կնվազեցվեն "կուսակցության" վաստակած ընդհանուր ձայներից: Կուսակցություններն ստանալով հավասար քանակությամբ ֆինանսական աջակցություն՝ հնարավորություն կունենան պատրաստել ծանուցողական թերթիկներ և բաժանել ուսանողներին՝ ծանոթացնելով նրանց "կուսակցության" ծրագրերի հետ, ինչպես նաև հնարավորություն կտրվի այդ ամենը կատարել հեռուստատեսության միջոցով /եթերաժամերը կուսակցությունների միջև բաշխվելու են հավասար տևողությամբ/: Բացի այս ամենից կուսակցությունները կարող են պատրաստել իրենց ծրագրերի միասին պատմող տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն տեղական հեռուստատեսությամբ: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել պարբերական հանդիպումներ ԲՈՒՀ-երի և քոլեջների ուսանողության հետ:
     Կուսակցություններին հնարավորություն է ընձեռնվելու իրենց ծրագրային դրույթները զլմ-ներով և այլ միջոցներով տեղեկացնելու համար օգտվել ֆինանսական այլ միջոցներից, որոնք նրանք ձեռք կբերեն խաղի շրջանակներում: Խաղի շրջանակներում ստեղծվելու է ինթերնեթային կայք, որտեղ զետեղված կլինեն 3 "կուսակցությունների" ծրագիրը, իսկ ծրագրի ավարտին նաև քաղաքական ուժերին ներկայացվող ամփոփ ծրագիրը և ռազմավարությունը:

 

 

Հասցե` Վ. Սարգսյան 32,
Չայկովսկու 6
Էլ.փոստ`spe2007@bk.ru
studentparliament@yahoo.com


irex.am