Ծրագրին մասնակցելու և մանրամասներին տեղեկանալու համար ուսանողները կարող են դիմել բոլոր բուհերի և քոլեջների ուսանողական խորհուրդներ

Հայտերը ընդունվում են մինչև ս/թ մարտի 12-ը

 

      Ծրագրի երրորդ փուլ` հարցազրույց

Մարտի 16-ին ՙՈւսանողական խորհրդարանական ընտրություններ՚ ծրագիրը հասավ երրորդ` հարցազրույցի միջոցով ծրագրին` որպես ՙկուսակցական՚ մասնակից դառնալու փուլին: Հարցազրույցը անցկացվեց Շիրակի մարզի ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում՚: Հարցազրույցին մասնակցում էին 120 դիմորդ ուսանողներ, ովքեր նախօրոք լրացրել էին ծրագրի մասնակցության դիմում-հայտերը` պատասխանելով այնպիսի հարցերի, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի լիդերը, ինչքան են իրենք տեղեկացված կուսակցությունների ու նրանց գործունեության մասին, ինչ է իրենից ներկայացնում Աժ կառույցը: Հարցազրույցի ժամանակ ապագա ՙկուսակցականներին՚ ընտրելիս հաշվի էին առնվում ուսանողի հասարակական ակտիվությունը, քաղաքական գիտելիքները և ընդհանուր զարգացվածության մակարդակը: Հարցազրույցին մասնակից ուսանողներից 36–ը կկարողանան շարունակել խաղը` որպես կուսակցականներ և մասնակցելով մեկ շաբաթյա թրեյնինգների որոշակի գիտելիքներ ձեռք կբերեն կուսակցությունների, նրանց գաղափարախոսությունների, նախընտրական քարոզարշավների կազմակերպման մասին: Հարցազրույցը անկացվում էր քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մհեր Աթյանի, ՙԺուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբ՚ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանի, Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի երիտասարդության հարցերի պատասխանատու Գոռ Մարգարյանի, ՙԳՈւԽ՚ ՀԿ նախագահ Կարեն ՊԵտրոսյանի, փոխնախագահ Ղարիբ Հարությունյանի, Շիրակի մարզի ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի գլխավոր մասնագետ Սերգեյ Գաբրիելյանի կողմից: Հանձնաժողովի անդամները հարցազրույցի մասնակից ուսանողների մասին տարբեր կարծիքներ ունեին: Օրինակ` Լևոն Բարսեղյանը նշում է, որ ցանկացած ծրագիր, որն ուղղված է երիտասարդության ակտիվացմանը, հասարակական-քաղաքական գիտելիքների և դերի բարձրացմանը միշտ էլ գովելի է և թույլ է տալիս հուսալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ: ՙ2000-ի սկզբներին արդեն հույսս կորցրել էի, որ դա տեղի չի ունենա, որովհետև արժեքները փոխվել էին, հիմա նորից քիչ-քիչ երիտասարդությունը կարծես վերածնվում է: Ճիշտ է, տգետները նույնպես շատ են, բայց և լավ ծիլեր կան և ցանկության դեպքում կկարողանան հասնել լուրջ ձեռքբերումների՚,- Լևոն Բարսեղյան: Իսկ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի երիտասարդության հարցերի պատասխանատու Գոռ Մարգարյանի գտնում է, որ ծրագրին պետք է ընդգրկել նաև թույլ և որոշակի պասիվություն ունեցող ուսանողների, քանի որ խաղը հնարավորություն կտա այդ ուսանողներին իրենց մեջ բացահայտել լիդերի հատկանիշներ և ավելի ակտիվ կյանք վարել: Ղարիբ Հարությունյանի խոսքերով, երիտասարդությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է, սակայն քաղաքական գործընթացներին քչերն են տեղյակ: Ծրագիրը հնարավորություն կտա ուսանողներին քաջատեղյակ լինեն ընտրական գործընթացին և հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական կյանքի նկատմամբ: Մասնակից ուսանողները ևս լուրջ ակնկալիքներ ունեն և գտնում են, որ ծրագրի շրջանակներում անցկացվող այս ընտրությունների միջոցով իրենք ավելի իրազեկ են դառնում:

Հռիփսիմե Հովակիմյան


Հանուն միասնական ընտրությունների…

3 ձևավորված գաղափարախոսություն, 3 տարբեր ռազմավարություններ ու քարոզարշավային ծրագերեր: Եվ այս ամենը հետևանքն է նպատակային ու արդյունավետ աշխատանքի… <<ԳՈւԽ>> Հկ-ի <<Ուսանողական խորհրդարանական ընտրություններ>> ընտրախաղային ցրագիրը թևակոխեց մի նոր փուլ, երբ արդեն ստեղծվել են 3 ինքնուրույն <<կուսակցություն>>` ԼԱՎ /Լուսավոր ապագա վաղվանից/, ՄԵԿ /Միացյալ երիտասարդական կուսակցություն/ և ԳԵԼ /Գյումրու երիտասարդ լիդերներ/: <<Կուսակցությունները>> մեծապես շահագրգռված են պատվով իրականացնել իրենց վստահված փոքրիկ, բայց անչափ պատասխանատվությունը. Մի միասնական գաղափարի շուրջ համախմբել հնարավորինս շատ երիտասարդների, վստահություն ներշնչել նրանց շնորհիվ հագեցած ու գործող ծրագրերին: Ընտրախաղի նախորդ փուլերի ընթացքում արդեն <<թեքնածու>> երիտասարդները մանրամասնորեն ուսումնասիրել են ընտրական օրենսգիրքը, կանոնադրությունները, ընտրական գործընթացի բուն էությունը: Իսկ թրեյնինգի ընթացքում այս ոլորտում ստացած գիտելիքների և սեփական գաղափարախոսության հիման վրա խաղային <<կուսակցությունները>> կազմեցին ընտրական ծրագրեր: Ծրագրերում հիմնականում ներառված են այն դրույթները, որոնք բացն են ներկայումս գոյություն ունեցող պետական օրենքների և ծրագրերի, որոնք համապատասխան ատյաններում նախանշված են, բայց ամենևին կյանքի կոչված չեն: Նախընտրական քարոզարշավ ծավալելու համար կուսակցություններին ընձեռված են հավասար պայմաններ. Նրանց հատկացված էր որոշակի եթերաժամ, որի ընթացքում հնարավորություն տրվեց լուսաբանել որդեգրած գաղափարախոսությունը, ինչպես նաև տրամադրված է որոշակի գումար` ծրագրային բուկլետներ, պաստառներ տպագրելու համար: Երիտասարդ <<կուսակցությունները>> մեծ սիրով և շատ իրական են <<խաղում>> իրենց դերը. նրանք բարձրացրել են երիտասարդների առջև ծառացած խնդիրներ, մշակել դրանց լուծման հնարավոր ուղիներ: Ակամայից հարց է ծագում. միթե այս ամենը վրիպելու է մեր հարգարժան պաշտոնատար այրերի ուշադրությունից, միթե շրջորեն չեն խորհելու` ինչում են այնքան թերացել, որ ուսանողներն են իրենց խիստ սահմանափակ հնարավորություններով փորձում գերակա հիմնախնդիրները լուծել. հիմնախնդիրներ, որոնց հանդեպ անտարբերությունը կարծում եմ ի վերջո կհանգեցնի երիտասարդ հասարակության զարգացման արգելակմանը: Օրինակ, պետության մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ հաջողությունների հասնելը ըստ իս նույնքան անիրական է, որքան ասենք առանց կեղծիքների ընտրություններ անցկացնելը: Համապատասխան պաշտոնեաների ուշադրությունը երիտասարդների խնդիրներին սևեռելը ծրագրի նպատակներից մեկն է, բայց գերնպատակը այնուամենայնիվ ուղղված է երիտասարդների` որպես քաղաքացիների ինքնագիտակցման և իրավագիտական բարձրացմանը. ով ենք մենք` հասարակության երիտասարդ ներկայացուցիչներս, որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները, որքանով ենք ներգրավված հասարակական կյանքին, որոնք են մեզ հուզող խնդիրները: Թերևս սրանքեն հարցերը, որոնց հստակ պատասխանելով միայն կարող ենք մեզ լիարժեք քաղաքացիներ համարել և պետության վաղվա լիիրավ տերեր:

Մարգարիտա Հովհանիսյան
25,04,07

     

 

Հասցե` Վ. Սարգսյան 32,
Չայկովսկու 6
Էլ.փոստ`spe2007@bk.ru
studentparliament@yahoo.com


irex.am